ԻՐԱՔՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ ԵՆ 20 ԳԼԽԱՏՈՒԱԾ ԴԻԱԿՆԵՐ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒԵԼ ԵՆ 20 ԳԼԽԱՏՈՒԱԾ ԴԻԱԿՆԵՐ

  • 28-06-2007 19:52:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի ոստիկանութեան աշխատակիցները յունիսի 28-ին Բաղդադից ոչ հեռու յայտնաբերել են 20 գլխատուած մարդկանց մարմիններ: Դիակները յայտնաբերուել են Տիգրիս գետի ափին` Բաղդադի հարաւում գտնուող Սալման Պակ շրջանում: Ըստ նախնական տուեալների, բոլոր գլխատվածները արական սեռի ներկայացուցիչներ են: Ոստիկանութիւնը ենթադրում է, որ այդ զանգվածային սպանութեան հետ կարող է առնչութիւն ունենալ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութիւնը: Նշենք նաեւ, որ այսօր առաւօտեան Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով զոհերի թիւը հասել է 25-ի:
  -   Միջազգային