ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 18 ԹՄՐԱՎԱՃԱՌՆԵՐ<br />


ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ ԵՆ 18 ԹՄՐԱՎԱՃԱՌՆԵՐ

  • 28-06-2007 16:15:00   | Բրազիլիա  |  Միջազգային
ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 27-ին Բրազիլիայի ոստիկանությունը Ռիո դե Ժանեյրոյում հատուկ գործողություն է իրականացրել թմրադեղերի վաճառով զբաղվող հանցավոր խմբավորումների դեմ, ինչի հետեւանքով զոհվել է մոտ 18 թմրավաճառ: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությունը: Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերից Ալեմաոյում իրականացված հատուկ գործողությանը մասնակցել է շուրջ 1200 ոստիկան: Մայիսին քաղաքի այս շրջանում հանցավոր խմբավորումների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել էր 31 եւ վիրավորվել 80 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play