ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ<br /> ՄԵԿԸ<br />


ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՑ
ՄԵԿԸ

  • 27-06-2007 20:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՆԱԼՉԻԿ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 27-ին Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում սպանվել է ԱՄՆ-ի Գուանտանամո բանտի նախկին կալանավոր Ռուսլան Օդիժեւը: Այս մասին հաղորդել է հանրապետության դատախազ Օլեգ Ժարիկովը: Իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության արդյունքում այսօր առավոտյան Օդիժեւն ու նրա ընկերը շրջափակման մեջ են վերցվել մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկի բակում: Գրոհայինները սպանվել են` զինված դիմադրություն ցույց տալու պատճառով: 33-ամյա Օդիժեւը Կաբարդինա-Բալկարիայում գտնվել է ֆեդերալ հետախուզման մեջ: Նա գլխավորել է 2005թ. հոկտեմբերի 13-ին Նալչիկի վրա հարձակում գործած գրոհայինների խումբը: Նախկինում Օդիժեւը ԱՄՆ-ի ուժերի կողմից ձերբակալվել էր Աֆղանստանում եւ 2,5 տարի պահվել Գուանտանամո բանտում: 2004թ. նա վերադարձել էր Ռուսաստան եւ 4 ամիս անցկացրել քննչական մեկուսարանում, որից հետո ազատ էր արձակվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play