«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ<br /> ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ Ս.ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ<br />


«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ
ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ Ս.ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

  • 20-06-2007 17:51:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իտալացի հանրահայտ ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիները համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար պագեւատրվել են Ս.Փարաջանովի անվան մրցանակով: Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը մրցանակը հանձնելով Պ.Տավիանիին, խորը երախատագիտություն է հայտնել ռեժիսորներին իրենց ֆիլմում Հայոց ցեղասպանությունը ներկայացնելու համար: Նշենք, որ Տավիանի եղբայրներն արժանացել են նաեւ ՀՀ նախագահի մրցանակին: Իր գոհունակությունը հայտնելով Ս.Փարաջանովի անվան մրցանակի արժանանալու համար, Պ.Տավիանին ասել է. «Ս.Փարաջանովը այն բացառիկ ռեժիսորներից էր, ով իր արվեստով նորություն բերեց կինեմատոգրաֆիայի բնագավառ: Եվրոպացի արվեստագետների շարքում ես դեռ չեմ հանդիպել մի ռեժիսորի, ով Փարաջանովի նման ուժ եւ երեւակայություն ունենար: Հայազգի ռեժիսորի նորարարությունները կինեմատոգրաֆիայի հաղթանակներից ու ձեռքբերումներից են համարվում»: Իտալացի ռեժիսորը նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարելու գաղափարը ծնվել է իտալահայ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գիրքը կարդալուց հետո: «Փոքր տարիքում մենք տեսել ենք ֆաշիզմ, բազմաթիվ դժվարություններ, արհավիրքներ, ինչը եւս որոշ չափով ազդել է նման ֆիլմ նկարահանելու որոշման վրա»,- ասել է նա: Ռեժիսորի խոսքերով, ֆիլմի ստեղծման համար հիմք է ծառայել նաեւ իրենց տանը սպասուհի աշխատող Մելանյա անունով հայ կնոջ կյանքը: Նա պատմել է իր կյանքից որոշ դրվագներ` փաստելով թուրքական իշխանությունների կողմից իրագործված ոճրագործությունները: «Երբ երիտասարդ էինք, համարյա անտեղյակ էինք Հայոց ցեղասպանության մասին, քանի որ ոչ միայն մենք, այլեւ իտալական հասարակությունը չգիտեր այդ մասին: Այժմ հակառակն է, ավելի շատ են անդրադառնում այդ թեմային, եւ ցեղասպանության թեմայով բազմաթիվ հոդվածներ եւ գրքեր են տպագրվում Իտալիայում»,- նշել է Պ.Տավիանին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play