«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ<br /> ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ Ս.ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ<br />


«ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ» ՖԻԼՄԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ
ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ Ս.ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՈՒԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

  • 20-06-2007 17:51:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի շրջանակներում իտալացի հանրայայտ ռեժիսորներ Պաոլո եւ Վիտտորիո Տավիանիները համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի համար պագեւատրվել են Ս.Փարաջանովի անուան մրցանակով: Փառատոնի նախագահ Յարութիւն Խաչատրեանը մրցանակը յանձնելով Պ.Տավիանիին, խորը երախատագիտություն է յայտնել ռեժիսորներին իրենց ֆիլմում Հայոց ցեղասպանութիւնը ներկայացնելու համար: Նշենք, որ Տավիանի եղբայրներն արժանացել են նաեւ ՀՀ նախագահի մրցանակին: Իր գոհունակութիւնը յայտնելով Ս.Փարաջանովի անուան մրցանակի արժանանալու համար, Պ.Տավիանին ասել է. «Ս.Փարաջանովը այն բացառիկ ռեժիսորներից էր, ով իր արուեստով նորութիւն բերեց կինեմատոգրաֆիայի բնագաւառ: Եւրոպացի արուեստագէտների շարքում ես դեռ չեմ հանդիպել մի ռեժիսորի, ով Փարաջանովի նման ուժ եւ երեւակայություն ունենար: Հայազգի ռեժիսորի նորարարությունները կինեմատոգրաֆիայի հաղթանակներից ու ձեռքբերումներից են համարւում»: Իտալացի ռեժիսորը նշել է, որ Հայոց ցեղասպանութեան մասին ֆիլմ նկարելու գաղափարը ծնուել է իտալահայ Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գիրքը կարդալուց յետոյ: «Փոքր տարիքում մենք տեսել ենք ֆաշիզմ, բազմաթիւ դժուարութիւններ, արհավիրքներ, ինչը եւս որոշ չափով ազդել է նման ֆիլմ նկարահանելու որոշման վրայ»,- ասել է նա: Ռեժիսորի խօսքերով, ֆիլմի ստեղծման համար հիմք է ծառայել նաեւ իրենց տանը սպասուհի աշխատող Մելանյա անունով հայ կնոջ կեանքը: Նա պատմել է իր կեանքից որոշ դրուագներ` փաստելով թուրքական իշխանութիւնների կողմից իրագործուած ոճրագործութիւնները: «Երբ երիտասարդ էինք, համարեայ անտեղեակ էինք Հայոց ցեղասպանութեան մասին, քանի որ ոչ միայն մենք, այլեւ իտալական հասարակութիւնը չգիտեր այդ մասին: Այժմ հակառակն է, աւելի շատ են անդրադառնում այդ թեմային, եւ ցեղասպանութեան թեմայով բազմաթիւ յօդուածներ եւ գրքեր են տպագրվում Իտալիայում»,- նշել է Պ.Տավիանին:
  -   Մշակոյթ