ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՒԲԱՅԻ ԱՄԵՆԱԶԴԵՑԻԿ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ<br />


ՄԱՀԱՑԵԼ Է ԿՈՒԲԱՅԻ ԱՄԵՆԱԶԴԵՑԻԿ ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ

  • 19-06-2007 18:00:00   | Կուբա  |  Միջազգային
ՀԱՎԱՆԱ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մահացել է Կուբայի ամենաազդեցիկ կանանցից մեկը` Վիլմա Էսպինը: Ըստ Կուբայի ազգային հեռուստատեսության, հունիսի 18-ին 77 տարեկան հասակում մահացել է Ռաուլ Կաստրոյի կինը` Վիլմա Էսպինը: Նշենք, որ Էսպինի ամուսինը` Ռաուլ Կաստրոն, 2006թ. ստանձնել էր երկրի ղեկավարումը իր ավագ եղբոր` Ֆիդել Կաստրոյի առողջության վատթարացման պատճառով: 1956թ. Վիլմա Էսպինը միացել է գեներալ Բատիստայի դեմ մղվող հեղափոխական շարժմանը, որի ընթացքում ծանոթացել է իր ապագա ամուսնու Ռաուլ Կաստրոյի հետ: 1959թ. նրանք ամուսնացել են: Վիլմա Էսպինը ոչ պաշտոնապես համարվում էր Կուբայի «առաջին տիկինը»: Հունիսի 19-ը Կուբայում հայտարարված է սգո օր:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play