ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՄԻՈՒԹՅԱՆ<br /> ԳՐԱՍԵՆՅԱԿԸ<br />


ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՄԻՈՒԹՅԱՆ
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

  • 18-06-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 16-ին Երեւանի Կիեւյան 26 հասցեում բացվեց Հայաստանի վետերան ֆուտբոլիստների միության գրասենյակը: Միության նախագահն է փառաբանված «Արարատ» թիմի կիսապաշտպան Սերգեյ Պողոսյանը: Միջոցառմանը հրավիրված էին տարբեր սերունդների ֆուտբոլիստներ, մշակույթի անվանի գործիչներ, մարզական, պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Միության նպատակն է նպաստել Հայաստանում ֆուտբոլի առաջընթացին: Վետերանները կայցելեն տարբեր մարզեր, տեսական եւ գործնական պարապմունքներ կանցկացնեն տեղի մասնագետների եւ ֆուտբոլիստների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ