ԲԱՑՈՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՄԻՈՒԹԵԱՆ<br /> ԳՐԱՍԵՆԵԱԿԸ<br />


ԲԱՑՈՒԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՏԵՐԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՆՈՐԱՍՏԵՂԾ ՄԻՈՒԹԵԱՆ
ԳՐԱՍԵՆԵԱԿԸ

  • 18-06-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 16-ին Երեւանի Կիեւեան 26 հասցեում բացուեց Հայաստանի վետերան ֆուտբոլիստների միութեան գրասենեակը: Միութեան նախագահն է փառաբանված «Արարատ» թիմի կիսապաշտպան Սերգեյ Պողոսեանը: Միջոցառմանը հրաւիրուած էին տարբեր սերունդների ֆուտբոլիստներ, մշակոյթի անուանի գործիչներ, մարզական, պետական ու հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, լրագրողներ: Միութեան նպատակն է նպաստել Հայաստանում ֆուտբոլի առաջընթացին: Վետերանները կայցելեն տարբեր մարզեր, տեսական եւ գործնական պարապմունքներ կանցկացնեն տեղի մասնագէտների եւ ֆուտբոլիստների հետ:
  -   Սպորտ