PKK-ի ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ<br />


PKK-ի ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

  • 11-06-2007 13:08:00   | Իրաք  |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կառավարությունը պատրաստ է Հյուսիսային Իրաքում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ծավալած գործունեության կապակցությամբ բանակցել Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարին: Իրաքի արտգործնախարարը «BBC»-ին հայտարարել է, թե իր կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել վերջինիս հուզող մի շարք հարցեր, այդ թվում նաեւ PKK-ի գործունեության հետ կապված, եւ նշել, որ իրենք դեմ են ռազմական միջամտություններին. «Մենք պատրաստ ենք խոսել այդ հարցի մասին եւ դեմ ենք ռազմական միջամտություններին ու սահմանային խախտումներին: Կարելի է բանակցել բոլոր խնդիրների շուրջ եւ դրանք լուծել երկխոսության միջոցով»,- հայտարարել է Իրաքի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play