ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓՈԹԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԿՏՈՐ ԿՐԱՏԱՍՅՈՒԿԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓՈԹԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԿՏՈՐ ԿՐԱՏԱՍՅՈՒԿԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 29-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-28-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվեց օլիմպիական չեմպիոն Վիկտոր Կրատասյուկի հիշատակը հավերժացնող միջազգային պատանեկան ավանդական մրցաշարը` բայդարկա եւ կանոյե մարզաձեւերից: Հայաստանը ներկայացրել է 10 մարզիկ: Կրտսեր տարիքի բայդարկավարների մրցումներում Մովսես Գրիգորյանը 1-ինն էր եւ մեկ տեղանոց նավակով, եւ Արթուր Հովհաննիսյանի ընկերակցությամբ երկտեղանոց մակույկով: Կանոյե մարզաձեւում 1-ին տեղը գրավեց Վահան Աղաջանյանը: Նրանք բոլորը մրցեցին 200 մ տարածությունում: Ավագ պատանիների մրցումներում (500 մ) անգերազանցելի էին բայդարկավարներ Սուրեն Հարությունյանը եւ Դոնարա Այվազյանը: Վերջինը 1-ին տեղը գրավեց նաեւ Նարինե Կարապետյանի ընկերակցությամբ երկտեղանոց նավակով: Մայիսի 30-ին Հայաստանի բայդարկա թիավարության հավաքականի անդամներ Արամ Անդրեասյանը եւ Գեւորգ Ասմարյանը կմեկնեն Մոսկվա մասնակցելու ՌԴ բաց առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ