ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓՈԹԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ<br /> ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԿՏՈՐ ԿՐԱՏԱՍՅՈՒԿԻ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԹԻԱՎԱՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓՈԹԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԿՏՈՐ ԿՐԱՏԱՍՅՈՒԿԻ ՅՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 29-05-2007 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 25-28-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացուեց օլիմպիական չեմպիոն Վիկտոր Կրատասյուկի յիշատակը հավերժացնող միջազգային պատանեկան աւանդական մրցաշարը` բայդարկա եւ կանոյե մարզաձեւերից: Հայաստանը ներկայացրել է 10 մարզիկ: Կրտսեր տարիքի բայդարկավարների մրցումներում Մովսէս Գրիգորեանը 1-ինն էր եւ մէկ տեղանոց նավակով, եւ Արթուր Յովհաննիսեանի ընկերակցությամբ երկտեղանոց մակույկով: Կանոյե մարզաձեւում 1-ին տեղը գրաւեց Վահան Աղաջանեանը: Նրանք բոլորը մրցեցին 200 մ տարածութիւնում: Աւագ պատանիների մրցումներում (500 մ) անգերազանցելի էին բայդարկավարներ Սուրէն Յարութիւնեյանը եւ Դոնարա Այվազեանը: Վերջինը 1-ին տեղը գրաւեց նաեւ Նարինէ Կարապետեանի ընկերակցությամբ երկտեղանոց նավակով: Մայիսի 30-ին Հայաստանի բայդարկա թիավարության հաւաքականի անդամներ Արամ Անդրէասեանը եւ Գեւորգ Ասմարեանը կմեկնեն Մոսկուա մասնակցելու ՌԴ բաց առաջնութեանը:
  -   Սպորտ