ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ<br /> ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 22-05-2007 18:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) եւ Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդների միջեւ մայիսի 22-ին կնքվեց համագործակցության համաձայնագիր, որը միտված է խթանելու երկու բուհերի միջեւ ուսանողների մերձեցմանը, ինչպես նաեւ փոխանակմանը: Նշելով արդեն յոթ տարվա երկկողմ համագործակցության արդյունավետությունը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն ասաց, որ սա արցախցի համալսարանականների արդեն երրորդ այցելությունն է Ագրարային համալսարան, որի ընթացքում նրանց հնարավորություն է ընձեռվում մանրամասնորեն ծանոթանալու բուհի տարբեր ֆակուլտետներին, գրադարանին, լաբորատորիաներին: «Ագրարային համալսարանում այժմ սովորում են նաեւ Արցախի պետական համալսարանից եկած մագիստրանտներ եւ ասպիրանտներ, որը եւս երկու բուհերի սերտ համագործակցության արդյունքը կարելի է համարել»,- ասաց ռեկտորը: Նա հույս հայտնեց, որ այսուհետ գործակցության նոր մակարդակը հնարավորություն կտա ընդլայնելու կապերը ոչ միայն կրթական ու գիտական ոլորտներում, այլեւ խորհրդատվական ու միջբուհական ուսանողական միջոցառումների կազմակերպման հարցերում: ՀՊԱՀ-ի կառավարման խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ու Արցախի պետհամալսարանի արհմիության նախագահ Ռուդիկ Աղաբեկյանն իրենց խոսքում փաստեցին, որ վերջին մի քանի տարիների ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ կապերն ամրապնդվել են ոչ միայն դասախոսական կազմի ջանքերով, այլեւ ուսանողների մտերմիկ փոխգործակցությամբ: ՀՊԱՀ-ը երկու հազար կտոր գիրք նվիրեց Արցախի պետական համալսարանի գրադարանին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play