ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՈՒՂԱՅԻՆ ԲԱԶՄՕՐՅԱ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈՒՆԻՍԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՃՈՒՂԱՅԻՆ ԲԱԶՄՕՐՅԱ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄԱՎՈՐՎԱԾ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀՈՒՆԻՍԻՆ ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ

  • 21-05-2007 16:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 20-ին ավարտվեց Հայաստանի խճուղային բազմօրյա հեծանվավազքի առաջնությունը: Երեւանի, Արմավիրի, Վանաձորի, Աբովյանի եւ Մասիսի 38 հեծանվորդներ 5 փուլերում հաղթահարեցին 400 կմ մրցատարածություն: 1-ին եռյակում տեղեր գրավեցին հաջորդաբար Արթուր Գրիգորյանը, Դավիթ Մկրտչյանը (երկուսն էլ Երեւան) եւ Էդգար Գեւորգյանը (Աբովյան): Փորձառուների պայքարում 4-րդ պատվավոր տեղը զբաղեցրեց 16-ամյա Սուրեն Պետրոսյանը (Երեւան): Առաջնության արդյունքներով կազմավորվեց հավաքականը, որը Քիշնեւում կմասնակցի Մոլդովայի նախագահի մրցանակների հունիսի 16-ին մեկնարկելիք խաղարկությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play