Մայիսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, 1քմ մակերեսի հաշվարկով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0,2%-ով: Ընդ որում, ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում, ամենացածրը` Նուբարաշենում:
ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա մայիսին Երեւանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 66,2%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Դրանց թիվը ապրիլի համեմատ նվազել է 3,9%-ով, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ՝ 30,4%-ով աճել:
2011թ.-ի մայիսին Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները 1 քմ մակերեսի հաշվարկով կազմել են.
Կենտրոնում` 443,9 հազ. դրամ (մոտ 1,2 հազ. ԱՄՆ դոլար ) ապրիլի 447,3 հազ. դրամի դիմաց եւ 2010թ.-ի մայիսի 469,5 հազ. դրամի դիմաց,
Արաբկիրում` 342,5հազ. դրամ, ապրիլին` 347,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 392,2 հազ. դրամ,
Քանաքեռ-Զեյթունում` 264,3 հազ. դրամ, ապրիլին` 264,2հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 289,7 հազ. դրամ,
Նոր Նորքում` 226,7 հազ. դրամ, ապրիլին` 225,7հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 225,7 հազ. դրամ ,
Ավանում` 235,5 հազ. դրամ, ապրիլին` 232,2 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 247,9 հազ. դրամ,
Էրեբունիում` 231,9 հազ. դրամ, ապրիլին` 235,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 252,6 հազ. դրամ,
Շենգավիթում` 252,6 հազ. դրամ, ապրիլին` 230,8 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 262,1 հազ. դրամ,
Դավթաշենում` 258,2 հազ. դրամ, ապրիլին` 252 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 280,4 հազ. դրամ,
Աջափնյակում` 227,7 հազ. դրամ, ապրիլին` 222 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 242,3 հազ. դրամ,
Մալաթիա-Սեբաստիայում` 222,9 հազ. դրամ, ապրիլին` 221,9 հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 251,2 հազ. դրամ,
Նուբարաշենում` 147 հազ. դրամ, ապրիլին` 149,5հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 145,9 հազ. դրամ: