Այս տարվա մայիսին Երեւանում բազմաբնակարան շենքերի գներն աճել են 0,2%-ով


Այս տարվա մայիսին Երեւանում բազմաբնակարան շենքերի գներն աճել են 0,2%-ով

  • 07-07-2011 19:26:40   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայիսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, 1քմ մակերեսի հաշվարկով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0,2%-ով: Ընդ որում, ամենաբարձր գներն արձանագրվել են Կենտրոն վարչական շրջանում, ամենացածրը` Նուբարաշենում: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, այս տարվա մայիսին Երեւանում անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների 66,2%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Դրանց թիվը ապրիլի համեմատ նվազել է 3,9%-ով, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ՝ 30,4%-ով աճել: 2011թ.-ի մայիսին Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները 1 քմ մակերեսի հաշվարկով կազմել են. Կենտրոնում` 443,9 հազ. դրամ (մոտ 1,2 հազ. ԱՄՆ դոլար ) ապրիլի 447,3 հազ. դրամի դիմաց եւ 2010թ.-ի մայիսի 469,5 հազ. դրամի դիմաց, Արաբկիրում` 342,5հազ. դրամ, ապրիլին` 347,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 392,2 հազ. դրամ, Քանաքեռ-Զեյթունում` 264,3 հազ. դրամ, ապրիլին` 264,2հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 289,7 հազ. դրամ, Նոր Նորքում` 226,7 հազ. դրամ, ապրիլին` 225,7հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 225,7 հազ. դրամ , Ավանում` 235,5 հազ. դրամ, ապրիլին` 232,2 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 247,9 հազ. դրամ, Էրեբունիում` 231,9 հազ. դրամ, ապրիլին` 235,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 252,6 հազ. դրամ, Շենգավիթում` 252,6 հազ. դրամ, ապրիլին` 230,8 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 262,1 հազ. դրամ, Դավթաշենում` 258,2 հազ. դրամ, ապրիլին` 252 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 280,4 հազ. դրամ, Աջափնյակում` 227,7 հազ. դրամ, ապրիլին` 222 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 242,3 հազ. դրամ, Մալաթիա-Սեբաստիայում` 222,9 հազ. դրամ, ապրիլին` 221,9 հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 251,2 հազ. դրամ, Նուբարաշենում` 147 հազ. դրամ, ապրիլին` 149,5հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 145,9 հազ. դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play