Մայիսին Երեւանում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների շուկայական միջին գները, 1քմ մակերեսի հաշուարկով, նախորդ ամսուայ համեմատ աճել են 0,2%-ով: Ընդ որում, ամենաբարձր գներն արձանագրուել են Կենտրոն վարչական շրջանում, ամենացածրը` Նուբարաշենում:
ՀՀ կառավարութեանն առընթեր Անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի տուեալներով, այս տարուայ մայիսին Երեւանում անշարժ գոյքի առքուվաճառքի գործարքների 66,2%-ն արձանագրուել է բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների նկատմամբ: Դրանց թիւը ապրիլի համեմատ նուազել է 3,9%-ով, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ՝ 30,4%-ով աճել:
2011թ.-ի մայիսին Երեւանի վարչական շրջաններում բազմաբնակարան բնակելի շէնքերի բնակարանների գները 1 քմ մակերեսի հաշուարկով կազմել են.
Կենտրոնում` 443,9 հազ. դրամ (մօտ 1,2 հազ. ԱՄՆ դոլար ) ապրիլի 447,3 հազ. դրամի դիմաց եւ 2010թ.-ի մայիսի 469,5 հազ. դրամի դիմաց,
Արաբկիրում` 342,5հազ. դրամ, ապրիլին` 347,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 392,2 հազ. դրամ,
Քանաքեռ-զեյթունում` 264,3 հազ. դրամ, ապրիլին` 264,2հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 289,7 հազ. դրամ,
Նոր Նորքում` 226,7 հազ. դրամ, ապրիլին` 225,7հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 225,7 հազ. դրամ ,
Աւանում` 235,5 հազ. դրամ, ապրիլին` 232,2 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 247,9 հազ. դրամ,
Էրեբունիում` 231,9 հազ. դրամ, ապրիլին` 235,4 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 252,6 հազ. դրամ,
Շէնգաւիթում` 252,6 հազ. դրամ, ապրիլին` 230,8 հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 262,1 հազ. դրամ,
Դաւթաշենում` 258,2 հազ. դրամ, ապրիլին` 252 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 280,4 հազ. դրամ,
Աջափնեակում` 227,7 հազ. դրամ, ապրիլին` 222 հազ դրամ, 2010թ.-ի մայիսին` 242,3 հազ. դրամ,
Մալաթիա-սեբաստիայում` 222,9 հազ. դրամ, ապրիլին` 221,9 հազ. դրամ , 2010թ.-ի մայիսին` 251,2 հազ. դրամ,
Նուբարաշենում` 147 հազ. դրամ, ապրիլին` 149,5հազ. դրամ, 2010թ.-ի մայիսին` 145,9 հազ. դրամ: