ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ<br /> ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 03-05-2007 18:13:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարության մայիսի 3-ի նիստում հավանություն է տրվել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Նիստում նշվել է, որ միջոցառումների իրականացումը կնպաստի ոլորտին առնչվող հիմնախնդիրների համակարգմանն ու կանոնակարգմանը, ազգային մշակույթի ոչ նյութական ձեւերի հանդեպ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը, դրանց օրինաչափ զարգացմանը, համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորմանը, ինզպես նաեւ պայմաններ կստեղծի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության համար: Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը, վերջին տարիներին շատ քիչ ուշադրություն է դարձվում ոչ նյութական մշակութային ժառանգությանը, որը պետք է պահպանվի նույքան, որքան նյութական ժառանգությունը: Ըստ նրա, հայեցակարգով սահմանվել են թվով 27 միջոցառումներ, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը եւ պաշտպանվածությանը: Մասնավորապես, մինչեւ տարեվերջ կմշակվի համապատասխան օրենք, ինչպես նաեւ կգույքագրվի ոչ նյութական ժառանգությունը, կհրատարակվեն համապատասխան կրթական ձեռնարկներ եւ կստեղծվի տեղեկատվական շտեմարան: Բացի այդ, դրամշնորհրներ կտրամադրվեն անհատ արհեստագործներին, կստեղծվեն ժողովրդական արհեստագործական կենտրոններ: Հ.Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ նշված միջոցառումների իրականացման համար 2008թ.-ին լրացուցիչ կտրամադրվի 30 մլն դրամ (մոտ 83 հազար ԱՄՆ դոլար), 2009թ.-ին` 52 մլն, 2010թ.-ին` 60 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play