ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ<br /> ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ՆԻՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆ
ՊԱՀՊԱՆՈՒԹԵԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱԿԱՆԱՑՈՒԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • 03-05-2007 18:13:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ կառավարութեան մայիսի 3-ի նիստում հաւանութիւն է տրուել ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանութեան, դրա կենսունակութեան պաշտպանութեան հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Նիստում նշուվել է, որ միջոցառումների իրականացումը կնպաստի ոլորտին առնչուող հիմնախնդիրների համակարգմանն ու կանոնակարգմանը, ազգային մշակոյթի ոչ նիւթական ձեւերի հանդէպ յարգանքի մթնոլորտի ձեւաւորմանը, դրանց օրինաչափ զարգացմանը, համապատասխան օրենսդրական դաշտի ձեւաւորմանը, ինզպես նաեւ պայմաններ կստեղծի ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանութեան համար: Ինչպէս նիստից յետոյ լրագրողներին յայտնեց ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարար Յասմիկ Պողոսեանը, վերջին տարիներին շատ քիչ ուշադրութիւն է դարձւում ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեանը, որը պէտք է պահպանուի նույքան, որքան նիւթական ժառանգութիւնը: Ըստ նրա, հայեցակարգով սահմանուել են թւով 27 միջոցառումներ, որոնք ուղղուած են ոչ նիւթական մշակոյթային ժառանգութեան պահպանութեանը եւ պաշտպանուածութեանը: Մասնաւորապէս, մինչեւ տարեվերջ կմշակվի համապատասխան օրէնք, ինչպէս նաեւ կգույքագրվի ոչ նիւթական ժառանգութիւնը, կհրատարակուեն համապատասխան կրթական ձեռնարկներ եւ կստեղծուի տեղեկատուական շտեմարան: Բացի այդ, դրամշնորհրներ կտրամադրուեն անհատ արհեստագործներին, կստեղծուեն ժողովրդական արհեստագործական կենտրոններ: Հ.Պողոսեանը տեղեկացրեց նաեւ, որ նշուած միջոցառումների իրականացման համար 2008թ.-ին լրացուցիչ կտրամադրուի 30 մլն դրամ (մօտ 83 հազար ԱՄՆ դոլար), 2009թ.-ին` 52 մլն, 2010թ.-ին` 60 մլն դրամ:
  -   Մշակոյթ