ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՔԱԵԼ ՔՈԼՈՅԱՆԸ<br /> ՍԱՀՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՌԵԿՈՐԴ<br />


ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՔԱԵԼ ՔՈԼՈՅԱՆԸ
ՍԱՀՄԱՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2 ՌԵԿՈՐԴ

  • 29-03-2007 16:16:00   | Ավստրալիա  |  Սպորտ
ՄԵԼԲՈՒՐՆ, 29 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիայի Մելբուրն քաղաքում շարունակվում է ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունը: Մարտի 28-ին լողուղյակ դուրս եկան Հայաստանի լողորդները: Միքայել Քոլոյանը ազատ լողաոճում 100 մ մրցատարածությունը հաղթահարեց 53,01 վայրկյանում, 169 մասնակիցների պայքարում գրավեց 80-րդ տեղը եւ սահմանեց հանրապետական նոր ռեկորդ: Նա Հայաստանի 2-րդ ռեկորդը սահմանեց 200 մ ազատ ոճում` տարածությունն անցնելով 1 րոպե 55,06 վայրկյանում, եւ 117 մասնակիցների մեջ ճանաչվեց 66-րդը: Հարություն Հարությունյանը 100 մ ազատ ոճում եւ Արամ Նազարյանը 100 մ եւ 50 մ բրաս ոճում սահմանեցին անձնական ռեկորդներ: Նրանք, համապատասխանաբար, գրավեցին 97-րդ (125-ի լողորդների մեջ), 95-րդ (117-ի պայքարում) եւ 98-րդը (125-ի մեջ):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play