ՀՌԻՓՍԻՄԵ ՋԻԼԱՎՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԼՈՂՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ»<br />


ՀՌԻՓՍԻՄԵ ՋԻԼԱՎՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԼՈՂՈՐԴՆԵՐԻ ՑՈՒՅՑ ՏՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ»

  • 26-03-2007 18:45:00   | Ավստրալիա  |  Սպորտ
ՄԵԼԲՈՒՐՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավստրալիայի Մելբուրն քաղաքում մեկնարկած ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում վիճարկվում են Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մարտի 25-ին 100 մ բրաս լողաոճում 1 ր 12,21 վրկ արդյունքով 107 մասնակիցների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Նազարյանը գրավեց 95-րդ տեղը: Իսկ Միքայել Քոլոյանը 200 մ ազատ լողաոճում տարածությունը հաղթահարեց 1 ր 55,9 վրկ-ում եւ 122 մասնակիցների մեջ ճանաչվեց 66-րդը: Աշտարակացատկորդների մրցաշարին Հայաստանից հայտավորված էր Հովհաննես Ավթանդիլյանը, որը, սակայն, հիվանդության պատճառով ասպարեզ չելավ: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Հռիփսիմե Ջիլավյանը «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց, որ հայ լողորդները աշխարհի առաջնությունում դրսեւորել են իրենց բոլոր հնարավորությունները եւ չպիտի դժգոհել նրանց ցույց տված արդյունքներից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play