ՀՌԻՓՍԻՄԷ ՋԻԼԱՎՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ԼՈՂՈՐԴՆԵՐԻ ՑՈՅՑ ՏՈՒԱԾ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ»<br />


ՀՌԻՓՍԻՄԷ ՋԻԼԱՎՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԼՈՂՈՐԴՆԵՐԻ ՑՈՅՑ ՏՈՒԱԾ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉԵՆ ՏԱԼԻՍ»

  • 26-03-2007 18:45:00   |   |  Սպորտ
ՄԵԼԲՈՒՐՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիայի Մելբուրն քաղաքում մեկնարկած ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնութիւնում վիճարկվում են Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Մարտի 25-ին 100 մ բրաս լողաոճում 1 ր 12,21 վրկ արդիւնքով 107 մասնակիցների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Նազարեանը գրաւեց 95-րդ տեղը: Իսկ Միքայէլ Քոլոյանը 200 մ ազատ լողաոճում տարածութիւնը յաղթահարեց 1 ր 55,9 վրկ-ում եւ 122 մասնակիցների մէջ ճանաչուեց 66-րդը: Աշտարակացատկորդների մրցաշարին Հայաստանից հայտավորված էր Յովհաննէս Աւթանդիլեանը, որը, սակայն, հիւանդութեան պատճառով ասպարէզ չելավ: Մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Հռիփսիմէ Ջիլաւեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին ասաց, որ հայ լողորդները աշխարհի առաջնութիւնում դրսեւորել են իրենց բոլոր հնարաւորութիւնները եւ չպիտի դժգոհել նրանց ցոյց տուած արդիւնքներից:
  -   Սպորտ