ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ԷՐ,<br /> ՈՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԷՐ ԱՐՎԵՍՏԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ<br /> ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ԷՐ,
ՈՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԷՐ ԱՐՎԵՍՏԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ
ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

  • 26-03-2007 16:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվմամբ հայ ժողովուրդը կորցրեց ոչ միայն պետական մեծ գործչի, այլեւ մշակույթի նվիրյալի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, վարչապետը այն եզակի քաղաքական գործիչներից էր, որին մտահոգում էր արվեստի, հատկապես թատրոնի ճակատագիրը: Ըստ Ա.Խանդիկյանի, վարչապետը եղել է դրամատիկական թատրոնի բարեկամն ու ընկերը. Ա.Մարգարյանի աջակցությամբ թատրոնում բեմադրվել են մոտ մեկ տասնյակ ներկայացումներ, այդ թվում «Համլետը», «Մակբեթը», «Հիսուս Նազովրեցին», «Չեզոք գոտին»: «Նրա պաշտոնավարության տարիների ընթացքում որեւէ հարցով իրեն դիմելուց հետո չենք հանդիպել անտարբերության: Եվ եթե չլիներ Ա.Մարգարյանի աջակցությունը, ապա մեր թատրոնը լուրջ հետընթաց կապրեր»,- նշեց Ա.Խանդիկյանը: Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի խոսքերով, վարչապետը սիրված էր ժողովրդի կողմից: Ըստ նրա, Ա.Մարգարյանի աջակցությամբ բեմադրվել են բազմաթիվ ներկայացումներ տարբեր թատրոններում, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ: «Իր պատշոնավարման ընթացքում Ա.Մարգարյանը բավականին մեծ աշխատանք կատարեց: Նա դեռ երկար կարող էր աշխատել եւ ծառայել իր ժողովրդին»,- նշեց Ռ.Գեւորգյանցը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play