ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԸ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ԷՐ,<br /> ՈՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԷՐ ԱՐՈՒԵՍՏԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ<br /> ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ<br />


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐԵԱՆԸ ԱՅՆ ԵԶԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ ԷՐ,
ՈՐԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԷՐ ԱՐՈՒԵՍՏԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ,- ԱՍՈՒՄ Է ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ
ԹԱՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

  • 26-03-2007 16:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վարչապետ Անդրանիկ Մարգարեանի անժամանակ մահվմամբ հայ ժողովուրդը կորցրեց ոչ միայն պետական մեծ գործչի, այլեւ մշակոյթի նվիրյալի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Երեւանի Հ.Ղափլանեանի անուան պետական դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Խանդիկեանը, վարչապետը այն եզակի քաղաքական գործիչներից էր, որին մտահոգում էր արուեստի, յատկապէս թատրոնի ճակատագիրը: Ըստ Ա.Խանդիկյանի, վարչապետը եղել է դրամատիկական թատրոնի բարեկամն ու ընկերը. Ա.Մարգարեանի աջակցութեամբ թատրոնում բեմադրուել են մօտ մէկ տասնեակ ներկայացումներ, այդ թւում «Համլետը», «Մակբեթը», «Յիսուս Նազովրեցին», «Չէզոք գօտին»: «Նրա պաշտօնավարութեան տարիների ընթացքում որեւէ հարցով իրեն դիմելուց յետոյ չենք հանդիպել անտարբերութեան: Եվ եթէ չլինէր Ա.Մարգարեանի աջակցութիւնը, ապա մեր թատրոնը լուրջ հետընթաց կ'ապրեր»,- նշեց Ա.Խանդիկեանը: Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միութեան նախագահ Ռուբէն Գեւորգեանցի խօսքերով, վարչապետը սիրուած էր ժողովրդի կողմից: Ըստ նրա, Ա.Մարգարեանի աջակցութեամբ բեմադրուել են բազմաթիւ ներկայացումներ տարբեր թատրոններում, կազմակերպուել են մշակոյթային միջոցառումներ: «Իր պատշոնավարման ընթացքում Ա.Մարգարեանը բաւականին մեծ աշխատանք կատարեց: Նա դեռ երկար կարող էր աշխատել եւ ծառայել իր ժողովրդին»,- նշեց Ռ.Գեւորգեանցը:
  -   Մշակոյթ