ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԻՑ ԱՆՑՈՒՄ Է<br /> ԿԱՏԱՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴԵԼԻ,-<br /> ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ<br />


ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԻՑ ԱՆՑՈՒՄ Է
ԿԱՏԱՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴԵԼԻ,-
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

  • 28-02-2007 17:04:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թեեւ վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել են դրական փոքր տեղաշարժեր, այնուամենայնիվ առաջացել են սոցիալ-ժողովրդագրական բնույթի ծանր մարտահրավերներ, մասնավորապես, բնակչության ծերացում, միգրացիայի բացասական հաշվեկշիռ, ավանդական ընտանիքների քայքայում, ազգային արժեքների խաթարում: Այս մասին «ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգ»-ի նախագծի փետրվարի 28-ի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Ըստ նրա, հայ հասարակությունը, սերնդափոխության մեկ ցիկլից էլ պակաս ժամանակահատվածում, բազմազավակ ընտանիքի մոդելից անցում է կատարել նույնիսկ պարզ վերարտադրություն չապահովող` 1-2 երեխայով, ընտանիքի մոդելի: Ա.Վարդանյանը նշեց, որ երկրի ժողովրդագրական իրավիճակի ինքնակարգավորումը իրատեսական չէ. դրան հասնելու միակ ուղին ակտիվ, նպատակային ու հետեւողական պետական միջամտությունն է: Նախարարը հայտնեց, որ այդ նպատակով նախարարությունում մշակվել է «ՀՀ պետական ժողովրդագրական հայեցակարգ», որը առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Ա.Վարդանյանի խոսքերով, հայեցակարգում ամրագրված մոտեցումների ներդրման համար առաջարկվում է կիրառել ռազմավարություն, ըստ որի առաջնային պետք է համարվի ընտանիքի վերարտադրության ապահովումը, ընտանիքի ամրացումը, ազգային արժեքների համակարգի վերականգնումը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի դիտարկմամբ, ժողովրդագրական խնդիրները, տարբեր արտահայտումներով, այսօր առկա են շատ երկրներում: Որոշ երկրներում դրանք դրսեւորվում են ազգաբնակչության գերաճի եւ դրանից բխող տարածքային եւ կենսաապահովման խնդիրների տեսքով, իսկ մյուսներում` հակառակը: Ըստ նրա, Հայաստան պատկանում է երկրորդ խմբի երկրների թվին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play