ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՒԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԻՑ ԱՆՑՈՒՄ Է<br /> ԿԱՏԱՐԵԼ ՆՈՅՆԻՍԿ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴԵԼԻ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԸ<br />


ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ ԲԱԶՄԱԶԱՒԱԿ ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼԻՑ ԱՆՑՈՒՄ Է
ԿԱՏԱՐԵԼ ՆՈՅՆԻՍԿ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴԵԼԻ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆԵԱՆԸ

  • 28-02-2007 17:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թէեւ վերջին տարիներին Հայաստանում արձանագրուել են դրական փոքր տեղաշարժեր, այնուամենայնիւ առաջացել են սոցիալ-ժողովրդագրական բնոյթի ծանր մարտահրավերներ, մասնաւորապէս, բնակչութեան ծերացում, միգրացիայի բացասական հաշուէկշիռ, աւանդական ընտանիքների քայքայում, ազգային արժէքների խաթարում: Այս մասին «ՀՀ պետական ժողովրդագրական քաղաքականութեան հայեցակարգ»-ի նախագծի փետրուարի 28-ի քննարկման ժամանակ յայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանեանը: Ըստ նրա, հայ հասարակութիւնը, սերնդափոխության մէկ ցիկլից էլ պակաս ժամանակահատուածում, բազմազաւակ ընտանիքի մոդելից անցում է կատարել նոյնիսկ պարզ վերարտադրություն չապահովող` 1-2 երեխայով, ընտանիքի մոդելի: Ա.Վարդանեանը նշեց, որ երկրի ժողովրդագրական իրավիճակի ինքնակարգավորումը իրատեսական չէ. դրան հասնելու միակ ուղին ակտիւ, նպատակային ու հետեւողական պետական միջամտութիւնն է: Նախարարը յայտնեց, որ այդ նպատակով նախարարութիւնում մշակtyել է «ՀՀ պետական ժողովրդագրական հայեցակարգ», որը առաջիկայում կներկայացուի ՀՀ կառավարութեան հաստատմանը: Ա.Վարդանեանի խօսքերով, հայեցակարգում ամրագրուած մօտեցումների ներդրման համար առաջարկւում է կիրառել ռազմավարութիւն, ըստ որի առաջնային պէտք է համարուի ընտանիքի վերարտադրութեան ապահովումը, ընտանիքի ամրացումը, ազգային արժէքների համակարգի վերականգնումը: ՄԱԿ-ի Բնակչութեան հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեանի դիտարկմամբ, ժողովրդագրական խնդիրները, տարբեր արտահայտումներով, այսօր առկայ են շատ երկրներում: Որոշ երկրներում դրանք դրսեւորւում են ազգաբնակչութեան գերաճի եւ դրանից բխող տարածքային եւ կենսաապահովման խնդիրների տեսքով, իսկ միւսներում` հակառակը: Ըստ նրա, Հայաստան պատկանում է երկրորդ խմբի երկրների թուին:
  -   Հասարակութիւն