ՀՀ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ<br /> ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՀ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ
ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ

  • 22-02-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 22-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային Ժողովը 3-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սբ. Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, եւ նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Նախագծով, մասնավորապես, ամրագրվում է Եկեղեցու դերակատարությունը կրթական ոլորտում, նաեւ վերջինի բարեխնամ գործունեությանը վերաբերող դրույթներ: Այն նաեւ ամրագրում է, որ ՀՀ-ն ճանաչում է կառավարության եւ եկեղեցու միջեւ ստորագրված համաձայնագրով սահմանված կարգին համապատասխան եկեղեցու կողմից կանոնական ծեսով իրագործված ամուսնություններն ու հռչակած ամուսնալուծությունները: Եկեղեցին իրավունք ունի ստանալ նվիրատվություններ եւ ընծաներ, որոնք ազատ են հարկումից: Հարկումից ազատ են նաեւ ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունն ու իրացումը: Նախագծով նաեւ ամրագրվում է, որ ՀՀ-ն ճանաչում է եկեղեցական խոստովանության գաղտնիությունը: Որպես վկա չի կարող հարցաքննվել եկեղեցու հոգեւորական խոստովանահայրը գործի այն հանգամանքների մասին, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play