ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՖԻԼՄԸ ՄԻ ՔԱՆԻ<br /> ՕՐՈՒՄ ԱՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐՈՎ,-<br /> ԸՆԴԳԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳԵՏՆԵՐԸ<br />


ՏԱՎԻԱՆԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՖԻԼՄԸ ՄԻ ՔԱՆԻ
ՕՐՈՒՄ ԱՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐՈՎ,-
ԸՆԴԳԾՈՒՄ ԵՆ ԿԻՆՈԳԵՏՆԵՐԸ

  • 20-02-2007 17:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2007 թվականի հուլիսի 9-14-ը Երեւանում կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային 4-րդ կինոփառատոնը կմեկնարկի իտալացի Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմով, որը մեծ աղմուկ է առաջացրել Բեռլինի միջազգային փառատոնի օրերին: Այս մասին փետրվարի 20-ին մամլո ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որը ներկա է գտնվել Բեռլինի փառատոնին: Նրա խոսքերով, փառատոնի սկզբից մինչեւ վերջ այս տարի անընդհատ խոսվել եւ քննարկվել է Հայկական հարցը` ինչպես կինոյի միջոցով, այնպես էլ բաց քննարկումների եւ երկխոսությունների ձեւով: Հ.Խաչատրայանը համոզմունք հայտնեց, որ այս փառատոնը եւս մեկ անգամ հաստատեց այն փաստը, որ մշակութային զենքը ամենակարող է. «այն, ինչ քաղաքական գործիչները անում են տարիներով, կինոլեզվի արվեստի միջոցով տրվեց հանրությանը մի քանի օրերի ընթացքում»: Ինչպես նշեց Բեռլինյան փառատոնին ներկա գտնված «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությույանը, «Արտույտների ագարակը» ֆիլմի հեղինակները ֆիլմի ցուցադրաման համար հատուկ էին ընտրել Բեռլինի փառատոնը, քանի որ այդ քաղաքում բնակվում է մեծաթիվ թուքական համայնք: «Մենք տեսել ենք իտալական ֆաշիզմը, եւ մենք ներողություն ենք խնդրել մեր եղբայրների փոխարեն»,- ասել են Տավիանի եղբայրները: Նրա խոսքերով, կինոնկարի պրեմիերայից մեկ օր առաջ այն ցուցադրվել է փառատոնին մասնակցող աշխարհի շատ երկրների լրատվամիջոցների համար. «Դա պարզապես ցնցող էր: Բոլորը հուզվել էին: Ներկա էին մեծ թվով թուրք լրագրողներ: Ես ֆիլմի ցուցադրությունից հետո դուրս եկա դահլիճից: Ինձ մոտեցավ Թուրքիայի կինոքննադատների եւ կինոլրագրողների ասոցիացաիայի նախագահ Աթիլա Դորայը: Նա գրկեց ինձ եւ ասաց. «Ես ներողություն եմ խնդրում»: Հարություն Խաչատրյանի նաեւ տեղեկացրեց, որ Բեռլինի փառատոնի տնօրեն Փիթեր Կոսլիկը` ներկայացնելով կինոնկարը նշեց, որ «մենք` գերմանացիներս, կարողացանք դատապարտել ֆաշիզմը: Եկել է այն պահը, երբ արդեն թուրքերը նույնպես պետք է ներողություն խնդրեն հայերից»: «Ամենաազդեցիկն ինձ համար այն էր, որ իմ ցավի մասին, իմ սրտի պատմության մասին խոսվում էր մեկ այլ լեզվով` իտալերենով: Սա թերեւս արվեստի այն բարձրակետն է, ուր համամարդկային գաղփարները ջնջում են բոլոր սահմանները»,- ընդգծեց Ս.Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play