ԿԱՀԻՐԵՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԹԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԿԱՀԻՐԵՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԹԵՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 14-02-2007 21:45:00   | Եգիպտոս  |  Մշակույթ
ԿԱՀԻՐԵ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կահիրեում` Ահմադ Շաուկիի թանգարանի ցուցահանդեսների սրահում, բացվել է հայաստանցի նկարչուհի Թենի Վարդանյանի նկարների ցուցահանդեսը` նվիրված Հայաստանի եւ Եգիպոտսի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակին: Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 13-ին բացված ցուցահանդեսին ներկայացված են նկարչուհու լավագույն աշխատանքները, այդ թվում նաեւ հունվարին Կահիրեի 10-րդ միջազգային բիենալեին ներկայացված այն նկարները, որոնք Եգիպտոսի Արաբական Հանրապետության Մշակույթի նախարարության մրցանակային հանձնաժողովի կողմից արժանացել էին «Ոսկե մեդալ» պարգեւի: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել Եգիպտոսում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, արվեստի բնագավառի գործիչներ, ինչպես նաեւ` հայ համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ փետրվարի 17-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ