ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ ԵՎՍ 150 ՄԵԾ ԵՎ ՄԻՋԻՆ<br /> ՏԵՂԱՏԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԵՐԵՎԱՆ ԿՆԵՐԿՐՎԵՆ ԵՎՍ 150 ՄԵԾ ԵՎ ՄԻՋԻՆ
ՏԵՂԱՏԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

  • 13-02-2007 18:05:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտը բարելավելու համար առաջին հերթին պետք է միկրոավտոբուսները փոխարինել մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներով: Ինչպես փետրվարի 13-ի ասուլիսում հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ներկայումս մայրաքաղաքում շահագործվում են մեծ եւ միջին տեղատարողութամբ 253 ավտոբուսներ, որոնցից 151-ը` «Բոգդան» մակնիշի: Կ.Արեյանի խոսքերով, մայրաքաղաքում շահագործվող մոտ 3300 միկրոավտոբուսների քանակը կրճատելու համար անհրաժեշտ է ներկրել եւս 800 ավտոբուսներ: Ըստ նրա, աշխատանքներ են տարվում, որպեսզի առաջիկա 3 տարիներին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի պարկը համալրվի նշված քանակությամբ ավտոբուսներով: Այս տարի նախատեսվում է ներկրել 150 ավտոբուս, որի համար կհատկացվի 1,7 մլրդ դրամ: Փոխքաղաքապետը հայտնեց, որ թեեւ 2006թ.-ին Երեւանում տեղադրվել են մոտ 100 կանգառասրահներ` երթուղիների համարներով, գծանշաններով, սակայն հասարակական տրանսպորտի միջոցները շարունակում են կայանել կանգառներից դուրս: Այդ կապակցությամբ, ըստ Կ.Արեյանի, քաղաքապետի կողմից պետավտոտեսչությանը տրվել է համապատասխան հանձնարարական:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play