Դվին Մունջողլյանը հաղթել է պինգ պոնգի Լիբանանի
միջհամալսարանական մրցաշարում
21-12-2009 16:55:00 | Լիբանան | Սպորտ
ԲԵՅՐՈՒԹ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեն
Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի
պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17
համալսարանների շուրջ հարյուր աշակերտ: Ինչպես հաղորդում է
«Ազդակը», մրցաշարն անցկացվել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի
հովանավորությամբ:
Բեյրութի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Դվին
Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի
ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3-0 հաշվով
պարտության մատնելով Ռիտա Պըսեյպեսին, աղջիկների մրցումներում
արժանացել է հաղթողի տիտղոսին: Կիսաեզրափակիչում Դվինը 3-1 հաշվով
պարտության է մատնել Մոնիկա Մըրին, իսկ քառորդ եզրափակիչում 3-0
հաշվով հաղթել է Պամելա Ժընոնին: