Դուին Մունջողլյանը յաղթել է պինգ պոնգի Լիբանանի
միջհամալսարանական մրցաշարում
21-12-2009 16:55:00 | | Սպորտ
ԲԵՅՐՈՒԹ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեն
Ժոզեֆ համալսարանում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Լիբանանի
պինգ պոնգի միջհամալսարանական մրցաշարը, որին մասնակցել է 17
համալսարանների շուրջ հարիւր աշակերտ: Ինչպէս հաղորդում է
«Ազդակը», մրցաշարն անցկացուել է Լիբանանի պինգ պոնգի ֆեդերացիայի
հովանաւորութեամբ:
Բեյրութի ամերիկեան համալսարանի ներկայացուցիչ Դուին
Մունջողլյանը, ով մրցաշարին մասնակցել է ՀՄԸՄ Բեյրութի
ներկայացուցչական խմբի կազմում, եզրափակիչում 3-0 հաշւով
պարտութեան մատնելով Ռիտա Պըսեյպեսին, աղջիկների մրցումներում
արժանացել է յաղթողի տիտղոսին: Կիսաեզրափակիչում Դվինը 3-1 հաշւով
պարտութեան է մատնել Մոնիկա Մըրին, իսկ քառորդ եզրափակիչում 3-0
հաշւով յաղթել է Պամելա Ժընոնին: