Հ.Հակոբյան. Մաշտոցի խոսքի մշակույթի կենտրոնը կարողանում է<br /> շարունակել իր ճշմարիտ ուղին շնորհիվ իր մեծ ոգու, ջերմությանն<br /> ու ցանկությանը<br />


Հ.Հակոբյան. Մաշտոցի խոսքի մշակույթի կենտրոնը կարողանում է
շարունակել իր ճշմարիտ ուղին շնորհիվ իր մեծ ոգու, ջերմությանն
ու ցանկությանը

  • 16-11-2009 21:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Նոյեմբերի 16-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի 10-ամյա հոբելյանական երեկոն` «Մայրենիի անաղարտության պահպանումը գեղարվեստի ներուժով» խորագրով: Կենտրոնն իր 10-ամյա գործունեության ընթացքում իր շուրջն է համախմբել երիտասարդների, ովքեր անվճար ստանում են հայոց լեզվի եւ խոսքարվեստի կրթություն: Հոբելյանական հանդիսությանը հնչեցին մի շարք շնորհավորական խոսքեր: Հանդիսությանը հրավիրված էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը: Կարեւորելով կենտրոնի` հանձինս նրա հիմնադիր ղեկավար Նիդիա Անտոնյանի հայանպաստ գործունեությունը, նախարարը մասնավորապես նշեց, որ 10 տարիների ընթացքում շատ կազմակերպություններ են ստեղծվել ու անցել ժամանակի հետ, սակայն Մաշտոցի խոսքի մշակույթի կենտրոնը կարողացել է շարունակել իր ճշմարիտ ուղին, որովհետեւ ոգին, ջերմությունն ու ցանկությունը մեծ է եղել: Կենտրոնը ստացավ սփյուռքի նախարարության, կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության, Երեւանի պետական համալսարանի պատվորգրեր, ինչպես նաեւ արժանացավ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play