Վերաբացվել է Բաղդադի հայկական մանկապարտեզը<br />


Վերաբացվել է Բաղդադի հայկական մանկապարտեզը

  • 05-11-2009 19:30:00   | Իրաք  |  Հասարակություն
ԲԱՂԴԱԴ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Իրաքահայերի ազգային կենտրոնական վարչության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ հոկտեմբերի 21-ին վերաբացվել է Բաղդադի հայկական ազգային մանկապարտեզը, հաղորդում է «Ազդակը»: Մանկապարտեզի վերաբացումը կատարել է թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը: Արարողությանը մասնակցել են ազգային կենտրոնական վարչության անդամներ, քահանա հայրեր, Ազգային առաջնորդարանի կրթական հանձնախմբի անդամներ ու ծնողներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play