Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսն ավարտվեց<br /> 2:0 հաշվով հօգուտ Թուրքիայի հավաքականի<br />


Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսն ավարտվեց
2:0 հաշվով հօգուտ Թուրքիայի հավաքականի

  • 14-10-2009 23:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսի սկզբնամասում Թուրքիայի հավաքականը երկու անգամ գրավել է Հայաստանի հավաքականի դարպասը. խաղի 17-րդ րոպեյում Քամիդ Ալթինտոպը բացեց հիշիվը: Թուրքիայի հավաքականի երկրորդ գոլի հեղինակն է Սերվեթ Չեթինը: Խաղի առաջին խաղակեսն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ Թուրքիայի հավաքականի: TRT հեռուստաընկերության հաղորդած տեղեկությունների համաձայն, թուրքական իշխանությունները ձեռնարկել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ, որպեսզի Բուրսայում Աթաթուրքի անվան մարզադաշտում կայացող Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ընթացքում ոչ մի արտակարգ միջադեպ չգրանցվի: Անվտանգության նկատառումներով նախատեսված է 5000 ոստիկան, որոնցից 300-ը` հայ ֆուտբոլիստների անվտանգությունը հսկելու նպատակով: Թեպետ մարզասերներին նախօրոք պաշտոնապես արգելվել էր ադրբեջանական դրոշներ ծածանելը, մի քանի ադրբեջանցիներ մինչ խաղի սկիզբը դրոշներով շրջում էին մարզադաշտում: Որեւէ ցույց կամ բողոքի ակցիա տեղի չի ունեցել: Խաղին հետեւում են մոտ 92 լրագրողներ Հայաստանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ աշխարհի այլ երկրներից: Ինչպես հիշեցնում են թուրքական աղբյուրները, թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կանեն ամեն ինչ հայերին եւ մասնավորապես Հայաստանից ժամանած կառավարական պատվիրակությանը պատշաճ կերպով ընդունելու համար: Խաղի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ իր գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երեւան:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play