Հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել<br /> Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը <br />


Հաջորդ տարվա գարնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել
Վիկ Դարչինյանի մենամարտերից մեկը

  • 02-09-2009 14:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է հանրաճանաչ պրոմոութեր Գերի Շովին, ով նաեւ բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի պրոմոութերն է: Ըստ ՀՀ նախագահի Մամլո գրասենյակի հաղորդագրության, զրույցին մասնակցել են Վ.Դարչինյանը եւ ԱԺ պատգամավոր, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Գ.Շոուն ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա գարնանը Հայաստանում կազմակերպել Վ.Դարչինյանի մենամարտերից մեկը` նշելով, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ բռնցքամարտի մարտեր չեն անցկացվել: Ողջունելով այդ գաղափարը, Ս.Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանը: Նա վստահություն է հայտնել, որ այն մեծ հաճույք կպատճառի պրոֆսիոնալ բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներին, ինչպես նաեւ Հայաստանը եւս մեկ անգամ աշխարհին ներկայացնելու լավ առիթ կլինի:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play