«Ջերմուկ-2009» մրցաաշարի 2-րդ փուլում Լեւոն Արոնյանը<br /> հաղթանակ տոնեց<br />


«Ջերմուկ-2009» մրցաաշարի 2-րդ փուլում Լեւոն Արոնյանը
հաղթանակ տոնեց

  • 11-08-2009 14:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 10-ին Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» միջազգային մրցաշարում տեղի ունեցան 2-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը հաղթեց Եվգենի Ալեքսեեւին (Ռեւսաստան), իսկ Վլադիմիր Հակոբյանը խաղաղ դաշն կնքեց Իվան Չեպարինովի (Բուլղարիա) հետ: Մրցաշարային աղյուսակում 1,5 - ական միավորով առաջատար են Չեպարինովը, Արոնյանը եւ Պետեր Լեկոն (Հունգարիա): Կես միավոր պակաս ունի Վլադիմիր Հակոբյանը: Երեւանում ընկերական մրցամարտ կանցկացնեն Հայաստանի եւ Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականները: Օգոստոսի 12-ին Երեւանի Հանրապետական մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի եւ Մոլդովայի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական մրցամարտը: Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է այդ հանդիպմանը: Թիմում բացակայում են առանցքային մի քանի խաղացողներ, դրանց թվում` դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Փոխարենը կփորձարկվեն մի շարք նորեկներ եւ հավաքականը կներկայանա սերնդափոխված տարբերակով: Միակ հնաբնակը հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play