Օգոստոսի 1-ին կբացվեն համա-ՀՄԸՄ-ական 8-րդ խաղերը<br />


Օգոստոսի 1-ին կբացվեն համա-ՀՄԸՄ-ական 8-րդ խաղերը

  • 30-07-2009 18:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 1-ին ժամը 20:30-ին տեղի կունենա համա-ՀՄԸՄ-ական 8-րդ մարզախաղերի բացման հանդիսությունը: Ինչպես տեղեկանում ենք ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն) Կենտրոնական վարչությունից, բացման հանդիսությունը պետք է սկսի մասնակից մարզիկների տողանցքով, որին կհաջորդի պաշտոնական միջոցառում` ներկայությամբ պետական, կրոնական եւ պաշտոնական անձանց: Այնուհետեւ տեղի կունենա հայ երգիչների մասնակցությամբ համերգ: Հայաստանում բացման հանդիսությունը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերության (Հ1-ի) մշակութային «Արարատ» ալիքով ժամը 23:00-ին: Իսկ Սփյուռքում բացման հանդիսությունը կսփռվի համացանցով` Երկիր Մեդիա հեռուստաընկերության www.yerkirmedia.am կայքով, Հայաստանի ժամանակով ժամը 23:00-ին, ինչպես նաեւ Հ1 հեռուստաալիքով, կեսգիշերին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play