Դագոմիսի միջազգային փառատոնում հաղթանակել է հայկական<br /> երաժշտական կոլեկտիվը <br />


Դագոմիսի միջազգային փառատոնում հաղթանակել է հայկական
երաժշտական կոլեկտիվը

  • 15-07-2009 18:10:00   | Ռուսաստան  |  Մշակույթ
ԴԱԳՈՄԻՍ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Դոնի Ռոստովի «Բարրակուդա» երաժշտական ինքնագործունեության հայկական համույթը հաղթանակով է վերադարձել Դագոմիսից (Կրասնոդարի երկրամաս), որտեղ անցկացվում էր «Բարձր ալիքի վրա» արվեստի միջազգային փառատոնը: Միջոցառմանը կոլեկտիվներ էին մասնակցում Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից եւ Հայաստանից: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ոճի սահմանափակումներ չեն եղել, նվագել են եւ դասական, եւ ազգագրական երաժշտություն: Փառատոնի մեծ մրցանակը նվաճած ռոստովյան կոլեկտիվի եզակիությունը այն է, որ նրանք համադրում են, ասես, «անհամադրելի» տարաշխարհիկ գործիքներ` հայկական դուդուկն ու դհոլը, հնդկական տաբլա թմբուկները, աֆրիկյան ուդու կավե թմբուկները, արաբական զյարբը, կոնգոն, մարակասիները եւ շատ ուրիշներ: Կոլեկտիվը ունիվերսալ է եւ աչքի է ընկնում ոճերի եւ մշակույթների միախառնմամբ: Հենց դա էլ օգնել է դոնյան երաժիշտներին նվաճել մեծ մրցանակը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play