Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը մասնակցում է Իսպանիայի
«Դոնաստիա» փառատոնին
09-07-2009 20:05:00 | Իսպանիա | Սպորտ
ՍԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն
այս օրերին հանդես է գալիս Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում
շարունակվող «Դոնաստիա» փառատոնում: Ինչպես հաղորդում է «Առավոտը»,
նրա մրցակիցներն են ռուսաստանցիներ, աշխարհի նախկին չեմպիոն
Անատոլի Կարպովը, Պյոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա),
Հարիկա Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա),
Ֆրանցիսկո Վալյեխոն եւ Պաբլո Սան Սեգունդոն (երկուսն էլ` Իսպանիա),
Խուլիո Գրանդան (Պերու), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):