Շախմատիստ Սերգեյ Մովսիսեանը մասնակցում է Իսպանիայի
«Դոնաստիա» փառատօնին
09-07-2009 20:05:00 | | Սպորտ
ՍԱՆ ՍԵԲԱՍՏԻԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Սլովակիայի դրօշի ներքոյ հանդէս եկող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանն
այս օրերին հանդէս է գալիս Իսպանիայի Սան-Սեբաստիան քաղաքում
շարունակւող «Դոնաստիա» փառատոնում: Ինչպէս հաղորդում է «Առաւօտը»,
նրա մրցակիցներն են ռուսաստանցիներ, աշխարհի նախկին չեմպիոն
Անատոլի Կարպովը, Պեոտր Սվիդլերը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա),
Հարիկա Նակամուրան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա),
Ֆրանցիսկո Վալյեխոն եւ Պաբլո Սան Սեգունդոն (երկուսն էլ` Իսպանիա),
Խուլիո Գրանդան (Պերու), Ռուստամ Կասիմջանովը (Ուզբեկստան):