Ջերմուկում անցկացվեցին շախմատի միջազգային ավանդական<br /> մրցաշարերը<br />


Ջերմուկում անցկացվեցին շախմատի միջազգային ավանդական
մրցաշարերը

  • 06-07-2009 17:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ՋԵՐՄՈՒԿ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 26-ից հուլիսի 5-ը Ջերմուկում անցկացվեցին շախմատի միջագային երկու մրցաշարեր: Կարեն Ասրյանի հուշամրցաշարին մասնակցեցին 41 շախմատիստներ: 9 հնարավորից 7-ական միավոր վաստակեցին եւ 1-2-րդ տեղերը բաժանեցին Լեւոն Բաբուջյանն ու Սամվել Տեր-Սահակյանը (2-ն էլ Հայաստան): Միջազգային 2-րդ մրցաշարը պատանեկան էր: Այն բաժանված էր 3 տարիքային խմբի, որտհեղ հանդես եկան 137 շախմատիստներ: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում հաղթող դարձավ Դավիթ Պապիկյանը (Հայաստան): Կարեն Հովհաննիսյանն ու Արսեն Աղաջանյանը (2-ն էլ Հայաստան) 1-2-րդ տեղերը բաժանեցին մինչեւ 12 տարեկանների մրցավեճում: 10 տարեկանների պայքարում 1-2-րդ տեղերը բաժանեցին Նիկոլայ Գոլիկովը (Ռուսաստան) եւ Միքայել Մկրտչյանը (Հայաստան):
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play