«Հայ գրքի մատենագիտություն» լիակատար ժողովածուն նախատեսվում<br /> է հրատարակել մինչեւ 2012 թ.<br />


«Հայ գրքի մատենագիտություն» լիակատար ժողովածուն նախատեսվում
է հրատարակել մինչեւ 2012 թ.

  • 18-06-2009 14:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ՀՀ Սփյուռքի նախարարությունը եւ Հայաստանի գրադարանային ասոցիացիան նախաձեռնել են հրատարակել «Հայ գրքի մատենագիտություն» լիակատար ժողովածուն` նվիրված Հայ գրքի տպագրության 500-ամյակին: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել օրերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայաստանի գրադարանային ասոցիացիայի նախագահ, Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի, ՀԳԱ փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի եւ ՀԳԱ վարչության անդամ Անի Մինասյանի հետ հանդիպման ընթացքում: Կողմերն ընդգծել են, որ համատեղ ուժերով պետք է նպաստել Հայ գրքի մատենագիտության լիակատար ժողովածուի ստեղծմանը` ներառելով տարբեր երկրներում լույս տեսած հայերեն գրականությունը` 1512 թվականից մինչեւ մեր օրերը: Ժողովածուն նախատեսվում է լույս ընծայել մինչեւ 2012 թվականը: Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է նաեւ անցկացնել հայ գրադարանավարների, հրատարակիչների եւ տպագրիչների համահայկական համաժողով, որը նույնպես կնպաստի հայ գրի ու գրականության առկա խնդիրների լուծմանը եւ լայն դաշտ կբացի աշխարհի տարբեր կողմերում գործող հայկական գրադարանների եւ հրատարակչատների միջեւ համագործակցության համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play