Բրազիլիան սկսել է S-BR սուզանավերի կառուցումը


Բրազիլիան սկսել է S-BR սուզանավերի կառուցումը

  • 17-07-2011 09:42:00   | Բրազիլիա  |  Հասարակություն
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգում տեղի է ունեցել ֆրանսիական ռազմածովային տեխնոլոգիաների հիման վրա չորս S-BR սուզանավերի կառուցման աշխատանքների բացման հանդիսավոր արարողությունը: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, Ֆրանսիայի հետ սուզանավերի կառուցման 6,7 մլրդ բրազիլական ռեալ արժողությամբ (4,2 միլիարդ դոլար) պայմանագիրը կնքվել է 2008թ.-ին: Սպասվում է, որ առաջին սուզանավը բրազիլացի նավաստիներին կսպասարկի 2017թ.-ին: Արարողությանը ներկա Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը սուզանավերի կառուցումը համարել է կարեւոր փուլ ժամանակակից տեխնոլոգիաների ճանապարհին: Բրազիլիայի պաշտպանության նախրարության տվյալներով, փորձն ու Ֆրանսիայից ստացված տեխնոլոգիաները կօգնեն առաջին բրազիլական միջուկային սուզանավի կառուցմանը, որի շահագործումը նախատեսվում է 2023թ.-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play