Արգենտինան եւ Թուրքմենստանը հրաժարվել են Երեւանում<br /> անցկացվելիք ԱԻԲԱ բռնցքամարտի առաջնությանը մասնակցելուց<br />


Արգենտինան եւ Թուրքմենստանը հրաժարվել են Երեւանում
անցկացվելիք ԱԻԲԱ բռնցքամարտի առաջնությանը մասնակցելուց

  • 19-05-2009 16:14:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինայի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մայիսի 23-30-ին Երեւանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնությանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում մայիսի 19-ին ստացված նամակի համաձայն` հրաժարվելու պատճառները վարչական խնդիրներն են: Արգենտինան առաջնությանը մասնակցելու հրավերին արձագանքած առաջին երկրներից էր, որը պատրաստվում էր Երեւան գալ 3 մարզիկներով: Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնի, նույն օրը Թուրքմենստանը եւս պաշտոնապես հայտնեց Երեւանում անցկացվելիք առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու մասին. Նշենք, որ այդ երկրի բռնցքամարտի ֆեդերացիան մասնակցության հայտ ուղարկելուց հետո մինչ օրս չէր հայտավորել իր մարզիկներին: Այսպիսով, առայսօր աշխարհի պատանիների 2009թ.-ի առաջնությանը մասնակցության հայտ ներկայացրած երկրներից 4-ը` Մեքսիկան, Ուելսը, Արգենտինան եւ Թուրքմենստանը, հրաժարվել են մասնակցությունից: Արդյունքում մասնակից երկրների թիվը ներկայումս կազմում է 49:
Նոյյան տապան  -   Սպորտ