Ղարաբաղցի մարզիկը դարձավ Ֆրանսիայի վազքարշավի հաղթող<br />


Ղարաբաղցի մարզիկը դարձավ Ֆրանսիայի վազքարշավի հաղթող

  • 06-03-2009 18:58:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
ՄՅՈԴՈՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի Մյոդոն քաղաքում 1990թ.-ից անցկացվող ամենամյա վազքարշավին ապրիլի 5-ին առաջին անգամ մասնակցում էին ԼՂՀ մարզիկներ` Աշոտ Հայրապետյանը եւ Արթուր Պետրոսյանը: 4900 մ. վազքատարածության մրցումներում, որին մասնակցում էին ավելի քան 600 մարզիկներ, Աշոտ Հայրապետյանը գերազանցեց բոլորին եւ գրավեց առաջին տեղը: Նշված վազքատարածութունը մարզիկն անցավ 15 րոպե 37 վայրկյանում` 9 վայրկյանով բարելավելով նախորդ տարվա հաղթողի արձանագրած ցուցանիշը: Արցախցի երկրորդ մարզիկը` Արթուր Պետրոսյանը, գրավեց չորրորդ տեղը` ընդհանուր մասնակիցների, եւ երրորդ տեղը` իր կատեգորիայի մասնակիցների թվում:
Նոյյան տապան  -   Սպորտ