Նորայր Բախտամյանը 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում<br />


Նորայր Բախտամյանը 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում

  • 25-02-2009 15:20:00   | Չեխիա  |  Սպորտ
ՊՐԱՀԱ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 19-22-ին Պրահայում անցկացվեց հրաձգության (օդամղիչ ատրճանակ) Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էին 3 մարզիկներ: Նորայր Բախտամյանը 52 մասնակիցների պայքարում նախնական փուլում 585 միավորով անցավ եզրափակիչ, սակայն վճռական 10 կրակոցներում նա ձախողվեց, վաստակեց 97,5 միավոր եւ գրավեց 5-րդ տեղը: Չեմպիոն դարձավ Անդրիա Զլատիչը (Սերբիա)` 98,6 միավորով: Երիտասարդների մրցաշարում Ռոմիկ Վարդումյանը 35 մասնակիցների մրցավեճում 569 միավորով գրավեց 11-րդ տեղը, իսկ Լիլիթ Նիկողոսյանը 51 մարզուհիների պայքարում` 356 միավորով (40 կրակոց) բավարարվեց 43-րդ տեղով:
Նոյյան տապան  -   Սպորտ