ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ<br /> ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ<br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՈՒՐԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  • 29-01-2007 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի հանքավայրերի շահագործման ուղղությամբ դեռ մեծ աշխատանք կա. անհրաժեշտ է պարզել դրանց շահագործման տնտեսական արդյունավետությունը: Այդ մասին հայտարարեց ՀՀ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը` հունվարի 29-ին կայացած ասուլիսում: Պարզաբանելով հունվարի 24-ին ՀՀ եւ ՌԴ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ արված հայտարարությունները, Սողոմոնյանը հայտնեց, որ պետք է ստեղծվի հայ-ռուսական հանձնաժողով ուրանի արդյունահանման հարցերով: Հայաստանի ուրանի պաշարների հետազոտությունը կատարվել է դեռեւս խորհրդային շրջանում, եւ այդ ժամանակվանից պատկան գերատեսչությունում, որի իրավահաջորդը ներկայիս «Ռոսատոմն» է, պահվում են դրանց առկայությունը հաստատող փաստաթղթեր: Սողոմոնյանի խոսքերով, այդ հանքավայրերի շահագործումը կընձեռի Հայկական ատոմակայանի վառելիքի պաշարները համալրելու հնարավորություն: Միաժամանակ նա հայտարարեց, որ Հայաստանում ուրան չի հարստացվելու: Նշենք, որ Հայաստանում ուրանի պաշարների հետազոտություն անցկացնելու հարցով հետաքրքրություն էր ցուցաբերել նաեւ Global Gold Corporation ամերիկյան ընկերությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play