ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ WFTGA-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ WFTGA-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

  • 19-01-2007 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) հունվարի 19-ին Կահիրեում մեկնարկած համագումարին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի (CAPS) գործարար միությունների փորձագետ Արմեն Շահբազյանը: «Ես եւ Հայաստանի զբոսավարների գիլդիայի (ՀԶԳ) նախագահ Լիաննա Գրիգորյանը WFTGA-ի գործադիր խորհրդին ենք ներկայացնելու Հայաստանի զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) տեղեկատվական նյութերը, որոնք համագումարի մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հնարավորություններին»,- ասաց Ա.Շահբազյանը: Նրա խոսքերով, WFTGA-ի համագումարները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ: Նշվեց նաեւ, որ WFTGA-ին անդամակցում է 40 երկիր, այդ թվում` ԱՊՀ երկրներից Ռուսաստանն ու Հայաստանը: ՀԶԳ-ն WFTGA-ի լիիրավ անդամ է 2005թ.-ից: Համագումարն ավարտվելու է հունվարի 26-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն