ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ WFTGA-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ WFTGA-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

  • 19-01-2007 19:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Զբոսավարների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) յունվարի 19-ին Կահիրէում մեկնարկած համագումարին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) «Մրցունակ մասնաւոր հատուած Հայաստանում» ծրագրի (CAPS) գործարար միութիւնների փորձագէտ Արմէն Շահբազեանը: «Ես եւ Հայաստանի զբոսավարների գիլդիայի (ՀԶԳ) նախագահ Լիաննա Գրիգորեանը WFTGA-ի գործադիր խորհրդին ենք ներկայացնելու Հայաստանի զբօսաշրջութեան զարգացման հայկական գործակալութեան (ԶԶՀԳ) տեղեկատուական նիւթերը, որոնք համագումարի մասնակիցներին հնարաւորութիւն կտան ծանօթանալու Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտի հնարաւորութիւններին»,- ասաց Ա.Շահբազեանը: Նրա խօսքերով, WFTGA-ի համագումարները կազմակերպւում են երկու տարին մէկ անգամ: Նշուեց նաեւ, որ WFTGA-ին անդամակցում է 40 երկիր, այդ թւում` ԱՊՀ երկրներից Ռուսաստանն ու Հայաստանը: ՀԶԳ-ն WFTGA-ի լիիրաւ անդամ է 2005թ.-ից: Համագումարն աւարտուելու է յունվարի 26-ին:
  -   Տնտեսութիւն