ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ<br /> ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ<br />


ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

  • 18-01-2007 22:10:00   | Հնդկաստան  |  Տնտեսություն
ՆՅՈՒ ԴԵԼԻ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 18-ին հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Նյու Դելի ժամանած ՀՀ պատվիրակությունը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետական նախարար Ե.Ահամեդի հետ: Կողմերը փաստել են երկու երկրների միջեւ հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը, դրանց համընդգրկուն բնույթը, փոխադարձ վստահությունը եւ ձգտումը դրանք զարգացնելու: Ա.Բայբուրդյանը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը գործնական ծրագրերով խորացնելու համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով` մասնավորապես քաղաքական, առեւտրի, տնտեսության, կրթության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ գյուղատնտեսության ոլորտներում: Փոխնախարարը նշել է միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ փոխգործակցությունը: ՀՀ փոխարտգործնախարարն անդրադարձել է նաեւ Հայաստանում գյուղական զարգացման ծրագրերում հնդկական կողմի ներգրավվածության, Երեւանում տեղեկատվական տեխնոլոգիաների հնդկական կենտրոնի հիմնադրման, Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 15-ամյակի առնչությամբ կազմակերպվելիք միջոցառումների հարցերին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, Ե.Ահամեդն իր հերթին հայտնել է Հնդկաստանի կառավարության փոխադարձ ձգտումը ամրապնդելու եւ ընդլայնելու կապերը Հայաստանի հետ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն